Մեր Մասին
KINESIOLAB-ը ստեղծվեց մեկ պարզ գաղափարից՝
վերականգնումը պետք է սկսվի ճիշտ ախտորոշումից։
Երկար տարիների աշխատանքային փորձը վերականգնողական և սպորտային ոլորտներում մեզ ցույց է տվել, որ շատ մարդիկ բախվում են ցավերի, վնասվածքների և ողնաշարի խնդիրների ոչ թե պարզապես ծանրաբեռնվածության, այլ ճիշտ մասնագիտական մոտեցման բացակայության պատճառով։
Այդ փորձը ձևավորեց հստակ տեսլական՝ ստեղծել մի կենտրոն, որտեղ շարժումը ուսումնասիրվում է գիտական հիմքով, իսկ բուժումը կառուցվում է անհատական և խորքային ախտորոշման վրա։
Ահա թե ինչու մեր անվանումը KINESIOLAB է․
Kinesio՝ շարժում,
Lab՝ հետազոտություն և ճշգրիտ վերլուծություն։
Մենք նախ ուսումնասիրում ենք, հետո՝ բուժում։
Մենք օգնում ենք ազատվել՝
• ցավերից,
• կեցվածքի շեղումներից,
• ճողվածքներից
և այլ դեգեներատիվ փոփոխություններից,
ինչպես նաև արդյունավետ վերականգնվել վնասվածքներից հետո։
Մեր նպատակը ոչ միայն բուժելն է, այլ մտածելակերպ փոխելը՝
ընտրել առողջությունը այսօր, որպեսզի վաղը չկանգնեք վիրահատության առաջ։
KINESIOLAB՝ վերադարձ շարժմանը։